12:41  ,  16 օգոստոսի, 2013

Ռոտերդամ. Հայաստանն ապահովել է առնվազն երկու բրոնզե մեդալ

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են առնվազն երկու բրոնզե մեդալ։ Գոռ Ջերելիկյանն ու Հենրիկ Սարգսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

69 կգ քաշային կարգում Գոռ Ջերելիկյանը քառորդ եզրափակիչում առավելության է հասել ֆրանսիացի Սիդի Ալի Սոլթանիի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Վինչենցո Սկանապիեկոյի հետ։

81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը քառորդ եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Ռահիլ Մամադլիին։ Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Ադամ Համորին։

56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակիչում պարտվել է բելառուս Յահոր Կուրբանաուին եւ գրավել է 5-րդ տեղը։

91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը քառորդ եզրափակիչում պարտվել է հոլանդացի Թոմաս Օոմենին եւ նույնպես բավարարվել է 5-րդ տեղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում