12:41 16 օգոստոսի, 2013Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են առնվազն երկու բրոնզե մեդալ։ Գոռ Ջերելիկյանն ու Հենրիկ Սարգսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
69 կգ քաշային կարգում Գոռ Ջերելիկյանը քառորդ եզրափակիչում առավելության է հասել ֆրանսիացի Սիդի Ալի Սոլթանիի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Վինչենցո Սկանապիեկոյի հետ։
81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը քառորդ եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Ռահիլ Մամադլիին։ Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Ադամ Համորին։
56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը քառորդ եզրափակիչում պարտվել է բելառուս Յահոր Կուրբանաուին եւ գրավել է 5-րդ տեղը։
91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը քառորդ եզրափակիչում պարտվել է հոլանդացի Թոմաս Օոմենին եւ նույնպես բավարարվել է 5-րդ տեղով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.