Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 28 նոկաուտ) հետաքրքրիր կերպով է մասնակցել ընկերոջ՝ հոկեյիստ Սվեն Ֆելսկիի հրաժեշտի հանդիպմանը։
Խաղի ընթացքում ծիծաղելի ընդհարում է տեղի ունեցել Ֆելսկիի եւ մրցակցի երկու խաղացողների՝ Ալեքս Բարտայի եւ Քրիստոֆ Ուլմանի միջեւ։ Այդ պահին սահադաշտ է դուրս եկել Արթուր Աբրահամը, եւ ինչպես գրում է Berlin-kurier.de-ն, «Բարտան եւ Ուլմանը զգացին, թե ինչպես իրենց բախվեց բեռնատարը»։
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 24-ին Գերմանիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի