Արթուր Աբրահամն ընկերոջը պաշտպանելիս «ծեծել» է երկու հոկեյիստի (ֆոտո)

15:40   13 օգոստոսի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 28 նոկաուտ) հետաքրքրիր կերպով է մասնակցել ընկերոջ՝ հոկեյիստ Սվեն Ֆելսկիի հրաժեշտի հանդիպմանը։

Խաղի ընթացքում ծիծաղելի ընդհարում է տեղի ունեցել Ֆելսկիի եւ մրցակցի երկու խաղացողների՝ Ալեքս Բարտայի եւ Քրիստոֆ Ուլմանի միջեւ։ Այդ պահին սահադաշտ է դուրս եկել Արթուր Աբրահամը, եւ ինչպես գրում է Berlin-kurier.de-ն, «Բարտան եւ Ուլմանը զգացին, թե ինչպես իրենց բախվեց բեռնատարը»։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբերֆորս Շիհեպոյի (20-6, 15 նոկաուտ) հետ մենամարտին, որը կկայանա օգոստոսի 24-ին Գերմանիայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.