00:32  ,  16 ապրիլի, 2012

Տրապիզոն. Վլադիմիր Սարուխանյանը մեկնարկեց հաղթանակով

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի  մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին: Ապրիլի 17-ին 1/8 եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը կլինի հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը, որը 16:4 հաշվով հաղթեց սլովենացի Գրեգոր Դեբելժակին:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ էր դուրս եկել 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվել ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:

Տրապիզոն, Թուրքիա

Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար

16 ապրիլի

64 կգ քաշային կարգ, 1/8 եզրափակիչ

Արա Պուլուզյան - Խուլիո Վրենոզի (Ալբանիա)

Արտեմ Հարությունյան (Գերմանիա) - Ալեքսեյ Հալեցիչ (Բելառուս)

69 կգ, 1/8 եզրափակիչ

Հրայր Մաթեւոսյան – Մուհնդ Բաքրի (Իսրայել)

17 ապրիլի

49 կգ, 1/8 եզրափակիչ

Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)

52 կգ, 1/8 եզրափակիչ

Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա) 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում