Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինումն արագացված տեմպերով է ընթանում: 24-ամյա Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Վիլհեմսհաֆենի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում, որը կկայանա օգոստոսի 3-ին, հաղորդում է Bild-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին վնասվածք ստացած 24-ամյա Մխիթարյանն արդեն վերսկսել է մարզումները: Չի բացառվում, որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղադաշտ դուրս չի բերի Մխիթարյանին՝ նրան հնարավորություն տալով լիարժեք ապաքինվել։
Օգոստոսի 10-ին «Բորուսիան» Գերմանիայի առաջնության առաջին տուրում կխաղա «Աուգսբուրգի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի