Bild. Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա օգոստոսի 3-ին

13:27   1 օգոստոսի, 2013

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինումն արագացված տեմպերով է ընթանում: 24-ամյա Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Վիլհեմսհաֆենի» դեմ Գերմանիայի Գավաթի խաղում, որը կկայանա օգոստոսի 3-ին, հաղորդում է Bild-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին վնասվածք ստացած 24-ամյա Մխիթարյանն արդեն վերսկսել է մարզումները: Չի բացառվում, որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղադաշտ դուրս չի բերի Մխիթարյանին՝ նրան հնարավորություն տալով լիարժեք ապաքինվել։

Օգոստոսի 10-ին «Բորուսիան» Գերմանիայի առաջնության առաջին տուրում կխաղա «Աուգսբուրգի» հետ։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.