«Մարսելը» դարձավ ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության հաղթող:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Դիդյե Դեշամի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ:
Հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում մարսելցիներին հաղթանակ պարգեւեց բրազիլացի հարձակվող Բրանդաոն:
Ֆրանսիական լիգայի Գավաթ. եզրափակիչ
«Մարսել» - «Լիոն»՝ 1:0
Բրանդաո, 105
Հեռացում՝ Դեյան Լովրեն, 119 («Լիոն»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում