11:50  ,  29 հուլիսի, 2013

Հայնկես. Գվարդիոլան աննկարագրելի գրավիչ տղա է

«Բավարիայի» նման կատարյալ թիմ երբեք չեմ ունեցել, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը՝ մեկնաբանելով Գերմանիայի Սուպերգավաթի՝ «Բորուսիա» - «Բավարիա» (4։2) հանդիպումը։

«Բավարիայի» նման կատարյալ թիմ երբեք չեմ ունեցել։ Իհարկե, «Բորուսիայից» կրած պարտությունն տխրեցրեց ինձ։ Նրանք բոլորը դեռ իմ տղաներն են։ Թիմը մոտ է իր կատարյալ խաղին։

Գվարդիոլան աննկարագրելի գրավիչ տղա է. Նրա տեսքը հիանալի է, լավ է հագնվում եւ ունի կատարյալ թիմ։

Գալիս է մի պահ, երբ որոշում ես կայացնում կարիերան ավարտելու մասին։ Բունդեսլիգայի հանդիպումներին կհետեւմ տանը՝ հեռուստացույցով։ Գոհ եմ կյանքիցս։ Ամեն ինչ կարգին է. երջանիկ եմ»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով