18:30  ,  21 հուլիսի, 2013

Յուպ Հայնկեսը՝ «Բարսելոնան» գլխավորելու մասին

Այժմ ես ունեմ շատ աշխատանք եւ նոր հետաքրքրություններ, ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:

68-ամյա Հայնկեսը մեկնաբանել է իր՝ կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը:

«Կարծում եմ, որ այս պահին ինձ համար պարզապես անհնար կլինի «Բավարիայում» կատարած աշխատանքից հետո այլ ակումբ գլխավորել: Ես զբաղված եմ: Ես ունեմ շատ աշխատանք եւ նոր հետաքրքրություններ: Զբաղվում եմ սպորտով, հետեւում եմ մեծ այգուն եւ զբոսնում եմ շներհի հետ»,- Հայնկեսի խոսքը փոխանցում է Sky-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում