11:03  ,  25 հուլիսի, 2013

Միխայել Ցորկ. «Բավարիայի» դեմ կխաղանք առաջին կազմով

Անհամբեր սպասում ենք այդ խաղին, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ խոսելով Գերմանիայի Մյունխենի «Բավարիայի» Սուպերգավաթի հանդիպման մասին։

«Բավարիայի» դեմ կխաղանք առաջին կազմով։ Ցանկանում ենք առաջին տիտղոսը նվաճել մրցաշրջանում»,- Ցորկի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի «Բորուսիայի» լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկը եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում