11:03 25 հուլիսի, 2013Անհամբեր սպասում ենք այդ խաղին, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ խոսելով Գերմանիայի Մյունխենի «Բավարիայի» Սուպերգավաթի հանդիպման մասին։
«Բավարիայի» դեմ կխաղանք առաջին կազմով։ Ցանկանում ենք առաջին տիտղոսը նվաճել մրցաշրջանում»,- Ցորկի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի «Բորուսիայի» լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկը եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.