02:02  ,  25 հուլիսի, 2013

«Սպարտակն» ու «Կուբանը» չեն կարողանում պայմանավորվել Արաս Օզբիլիսի տրանսֆերային արժեքի հարցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

«Սպարտակը» վաղուց է հետաքրքրվում Օզբիլիսի ծառայություններով, իսկ վերջերս ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ է կատարել:

NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ, որ այս օրերին «Կուբանն» ու «Սպարտակը» բանակցում են Արասի տրանսֆերի վերաբերյալ, սակայն բանակցությունները մտել են փակուղի, քանի որ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում:

«Սպարտակն» Օզբիլիսի համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, իսկ «Կուբանը» պահանջվում է ավելի մեծ գումար: Հուլիսի 25-ին բանակցությունները կշարունակվեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում