02:02 25 հուլիսի, 2013Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դարձել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
«Սպարտակը» վաղուց է հետաքրքրվում Օզբիլիսի ծառայություններով, իսկ վերջերս ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ է կատարել:
NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ, որ այս օրերին «Կուբանն» ու «Սպարտակը» բանակցում են Արասի տրանսֆերի վերաբերյալ, սակայն բանակցությունները մտել են փակուղի, քանի որ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում:
«Սպարտակն» Օզբիլիսի համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, իսկ «Կուբանը» պահանջվում է ավելի մեծ գումար: Հուլիսի 25-ին բանակցությունները կշարունակվեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.