Մեծագույն սխալ էր 2022-ի աշխարհի առաջնության անցկացումը Քաթարին վստահելը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Տեո Ցվանցիգերը՝ խոսելով 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետեւանքների մասին։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն առաջարկել է մրցաշարն անցկացնել ձմռանը։
«Աշխարհի առաջնության տեղափոխությունը լրջորեն կանդրադառնա եվրոպական առաջնությունների, նույնիսկ՝ սիրողական ֆուտբոլի վրա։ Գերմանական ֆուտբոլի միասնությունը վտանգված է»,- Ցվանցիգերի խոսքը մեջբերում է handelsblatt.com-ը։
Տեո Ցվացինգերը ՖԻՖԱ-ում աշխատում է 2011-ից։ 2004-2012-ը նա գլխավորել է Գերմանիայի ֆուտբոլի միությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի