23:35  ,  17 հուլիսի, 2013

ՖԻՖԱ-ի նախագահ. Աշխարհի 2022-ի առաջնությունը կանցկացվի ձմռանը

Աշխարհի առաջնությունը պետք է տոն լինի, չի կարելի ֆուտբոլ խաղալ այսպիսի պայմաններում, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը՝ մեկնաբանելով աշխարհի 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հնարավոր անցկացումը ձմռանը։

«Հնարավոր է իջեցնել ջերմաստիճանը ստադիոններում, սակայն չենք կարող հովացնել ամբողջ երկիրը։ Ժամանակ դեռ կա, եւ այս խնդիրը կբարձրացնեմ գործկոմի նիստին։ Վստահ եմ, որ գործկոմը ճիշտ որոշում կընդունի»,- Բլատերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս