19:51 24 հուլիսի, 2013Մեծագույն սխալ էր 2022-ի աշխարհի առաջնության անցկացումը Քաթարին վստահելը, հայտարարել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Տեո Ցվանցիգերը՝ խոսելով 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետեւանքների մասին։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն առաջարկել է մրցաշարն անցկացնել ձմռանը։
«Աշխարհի առաջնության տեղափոխությունը լրջորեն կանդրադառնա եվրոպական առաջնությունների, նույնիսկ՝ սիրողական ֆուտբոլի վրա։ Գերմանական ֆուտբոլի միասնությունը վտանգված է»,- Ցվանցիգերի խոսքը մեջբերում է handelsblatt.com-ը։
Տեո Ցվացինգերը ՖԻՖԱ-ում աշխատում է 2011-ից։ 2004-2012-ը նա գլխավորել է Գերմանիայի ֆուտբոլի միությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.