21:57  ,  17 հոկտեմբերի, 2026

«Ինտերը» պարտության մատնեց «Բոլոնիային» եւ առաջատարն է

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» արտագնա խաղում մրցեց «Բոլոնիայի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Միլանյան թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի կազմում 44-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը: 69-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Կարլոս Աուգուստոն կրկնապատկեց «Ինտերի» հաշիվը, որին փոխանցում կատարեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին:

83-րդ րոպեին Կոտ դ’Իվուարը ներկայացնող 22-ամյա հարձակվող Անժ Իոան Բոնին խփեց «Ինտերի» երրորդ գոլը:

«Բոլոնիայի» կազմում 10-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին:

«Ինտերը» 19 միավորով առաջատարն է, «Բոլոնյան» 14-րդն է՝ 5 միավոր:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 1:3 (տեսանյութ)

Տոմազո Պոբեգա, 10 - Մարկուս Տյուրամ, 44, Կարլոս Աուգուստո, 69, Անժ Իոան Բոնի, 83

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news