10:25  ,  18 հուլիսի, 2013

Միխայել Ցորկ. «Բորուսիայում» բոլորը տխրել են Մխիթարյանի վնասվածքի պատճառով

Ցավալի է, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը։

«Թիմում բոլորը տխրել են։ Սակայն մեզ հայտնի է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Հենրիխը չի կարող օգնել թիմին։ Լավ է, որ վնասվածքից առաջ Միկին բավականաչափ ժամանակ ուներ «Բորուսիայում» հարմարվելու համար»,- Ցորկի խոսքը մեջբերում է spox.com-ը։

Հիշեցնենք, որ «Լուցերնի» դեմ խաղում սրունքաթաթային հոդի վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով