10:25 18 հուլիսի, 2013Ցավալի է, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը։
«Թիմում բոլորը տխրել են։ Սակայն մեզ հայտնի է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Հենրիխը չի կարող օգնել թիմին։ Լավ է, որ վնասվածքից առաջ Միկին բավականաչափ ժամանակ ուներ «Բորուսիայում» հարմարվելու համար»,- Ցորկի խոսքը մեջբերում է spox.com-ը։
Հիշեցնենք, որ «Լուցերնի» դեմ խաղում սրունքաթաթային հոդի վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.