13:48  ,  15 հուլիսի, 2013

Վիկ Դարչինյան. Ես եմ ստեղծել Դոներին, ես էլ նրան կոչնչացնեմ

Ես եմ քեզ ստեղծել, ես էլ քեզ կսպանեմ, հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը՝ մեկնաբանելով ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոների հայտարարությունը, որ նրան շատ դժվար կլինի համապատասխան քաշի գալ մինչև նոյեմբեր։

Դոներն ու Դարչինյանը հանդիպել էին 2007-ին, երբ ֆիլիպինցին 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել հայ բռնցքամարտիկին։

«Էական չէ, թե ինչ պատճառաբանություններ կբերես, միեւնույն է նոկաուտի կենթարկեմ քեզ։ Քաշի հետ խնդիրներ չունենալու համար մի օգտագործիր ստերոիդներ։ Եւս մեկ անգամ կհիշեցնեմ, որ աստղ ես դարձել իմ շնորհիվ, եւ կդադարես այն լինել նույնպես իմ օգնությամբ։

Ռեւանշն ընդունելու համար քեզ անհրաժեշտ եղավ 6 տարի։ Դոներին նոկաուտի ենթարկելուց հետո կմտածեմ WBC վարկածով չեմպիոնական գոտին նվաճելու մասին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս