21:01  ,  11 հուլիսի, 2013

«Բավարիան» Դորտմունդի «Բորուսիային» շնորհավորել է նորեկների կապակցությամբ

Դորտմունդի «Բորուսիային» կարելի է շնորհավորել թիմի նորեկների կապակցությամբ, ասել է Մյունխենի «Բավարիայի» մազրական տնօրեն Մատիաս Զամերը: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խոսել է դորտմունդցիների տրանսֆերային քաղաքականության եւ նորեկների մասին:

«Իհարկե, ես լավ չեմ ճանաչում այդ ֆուտբոլիստներին, սակայն գիտեմ նրանց բավականաչափ: Կարող եմ ասել, որ նրանք հիանալի ձեռքբերումներ են ինչպես Դորտմունդի «Բորուսիայի», այնպես էլ Բունդեսլիգայի համար: Այնպես որ «Բորուսիային» կարելի է շնորհավորել այդ կապակցությամբ»,- Զամերի խոսքը փոխանցում է sport1.de-ն:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» ձեռք է բերել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Սենտ Էթյեն»), հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին («Վերդեր») եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով հուլիսի 10-ին կայացած ընկերական խաղում իր առաջին գոլը խփեց Յուրգեն Կլոպի թիմի կազմում: 24-ամյա Մխիթարյանը Գերմանիայի 8-ակի չեմպիոնի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ ստանալով 10 համարի մարզաշապիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով