23:31  ,  10 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղն օգնեց «Բորուսիային» հաղթել

Շվեյցարական «Բազելը» սեփական խաղադաշտում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Ընկերական հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով։ 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղի շնորհիվ Գերմանիայի փոխչեմպիոնները հաղթանակ տարան։

Հանդիպման 11-րդ Մխիթարյանն աջ եզրով անցում կատարեց եւ գնդակը փոխանցելով Մարկո Ռոյսին՝ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։  

Խաղի 27-րդ րոպեին նա դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մխիթարյանը փոխարինվեց։ Հանդիպման վերջնամասում «Բորուսիայի» երրորդ գոլը խփեց Ջոնաս Հոֆմանը։

Ընկերական հանդիպում 

«Բազել» - «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 1։3

Մարկո Ռոյս, 11, Մխիթարյան, 27 , Ջոնաս Հոֆման, 90 - 17 Ֆաբիան Շեռ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով