18:18  ,  11 հուլիսի, 2013

Դորտմունդի «Բորուսիան» ողջունել է հայ երկրպագուներին

Ֆուտբոլի Գերմանիայի 8-ակի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» Facebook-ի իր էջում ողջունել է հայ երկրպագուներին:

«Ողջունում ենք հայաստանցի երկրպագուներին: Հազարավոր հայեր դիտել են «Բազելի» դեմ ընկերական խաղը՝ տեսնելով իրենց հայրենակից Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում»,- նշված է դորտմունդցիների պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Բորուսիան» ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով