Դորտմունդի «Բորուսիան» ողջունել է հայ երկրպագուներին

18:18   11 հուլիսի, 2013

Ֆուտբոլի Գերմանիայի 8-ակի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» Facebook-ի իր էջում ողջունել է հայ երկրպագուներին:

«Ողջունում ենք հայաստանցի երկրպագուներին: Հազարավոր հայեր դիտել են «Բազելի» դեմ ընկերական խաղը՝ տեսնելով իրենց հայրենակից Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում»,- նշված է դորտմունդցիների պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Բորուսիան» ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.