09:53  ,  11 հուլիսի, 2013

Միխայել Ցորկ. Հենրիխ Մխիթարյանը ցույց տվեց իր մակարդակը

Այսօր Մխիթարյանը ցույց տվեց իր մակարդակը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ դրական գնահատական տալով շվեյցարական «Բազելի» հետ ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Հիանալի է, որ այսքան երկրպագու էր եկել», - Ցորկի խոսքը մեջբերում է մարզական լրագրող Դիրք Կրամպեի-ի Twitter-ի էջը։

Հիշեցնենք, որ «Բազելի» հետ ընկերական հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Գերմանական ակումբը կիսապաշտպանի համար վճարել է 27.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով