09:53 11 հուլիսի, 2013Այսօր Մխիթարյանը ցույց տվեց իր մակարդակը, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը՝ դրական գնահատական տալով շվեյցարական «Բազելի» հետ ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։
«Հիանալի է, որ այսքան երկրպագու էր եկել», - Ցորկի խոսքը մեջբերում է մարզական լրագրող Դիրք Կրամպեի-ի Twitter-ի էջը։
Հիշեցնենք, որ «Բազելի» հետ ընկերական հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանական ակումբը կիսապաշտպանի համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.