22:41  ,  12 ապրիլի, 2012

«Քյոլնը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչին

Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ, գերմանացի Ստոլե Սոլբակենին: Պաշտոնանկության հիմնական պատճառը թիմի չափազանց անհաջող ելույթն է. նախորդ հինգ տուրերում «Քյոլնը» վաստակել է ընդամենը մեկ միավոր:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է անցած տարի թիմի հետ աշխատած Ֆրանկ Շեֆերը: Սոլբակենը «Քյոլնը» գլխավորել էր 2011թ. հուլիսին: Նրա գլխավորությամբ թիմը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում եւ այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում