19:24  ,  12 ապրիլի, 2012

Դորտմունդցիները բանան են նետել Մանուել Նոյերի վրա

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Բորուսիա» (Դորտմունդ) – «Բավարիա» (Մյունխեն) հանդիպման ժամանակ դորտմունդյան ակումբի երկրպագուները բաբաններ են նետել Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի վրա։

Տարիներ առաջ «Բորուսիայի» ֆանատները բանան էին նետել նաեւ «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանի վրա։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բորուսիան» հաղթեց նվազագույն հաշվով։ Առաջնության ավարտից չորս տուր առաջ դորտմունդցիները 6 միավոր գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում