17:48  ,  12 ապրիլի, 2012

«Միկա» - «Շիրակ»՝ 1։2. գյումրեցիները եզրափակիչում են

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» 2։1 հաշվով հաղթեց Երեւանի «Միկային» եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտոռեպորտաժ)։ «Շիրակի» խաղադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Միկայի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Գյումրեցիները եզրափակիչ են դուրս գալիս մրցակցի խաղադաշտում խփած երկու գոլերի շնորհիվ։

Երեւանի «Միկա» ստադիոնում կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ 54-րդ րոպեին Արթուր Ադամյանը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Միկայի»։
Թվում էր, թե գործող գավաթակիրը դարձյալ եզրափակիչի ուղեգիր ձեռք կբերի, սակայն հանդիպման վերջնամասում գյումրեցիները երկու անգամ գրավեցին Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը՝ տանելով կամային հաղթանակ։ «Շիրակի» կազմում դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի կիսապաշտպան Դան Դիոպը։

Եզրափակիչում «Շիրակի» մրցակիցը կլինի Դիլիջանի «Իմպուլսը», որը պայքարից դուրս է թողել Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսին»։

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Գյումրիում։

Հայաստանի Գավաթ. կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Միկա» - «Շիրակ»՝ 1։2 (առաջին հանդիպում՝ 1։0)

Արթուր Ադամյան, 54 – Դամ Դիոպ, 71, 79

Հեռացում՝ Անդրանիկ Բարիկյան, 90 («Շիրակ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով