17:24  ,  12 ապրիլի, 2012

Հայաստանը եւ Թուրքիան կարող են հանդիպել եզրափակիչում

Ապրիլի 14-ին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղ ապրիլի 15-ից 17-ը կմասնակցի ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարի, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի մինչեւ 16 տարեկանների թիմերը:

Հայաստանը կմրցի Վրաստանի հետ, իսկ Թուրքիան՝ Ղազախստանի։ Հաղթողները դուրս կգան եզրափակիչ, իսկ պարտվողները կմասնակցեն երրորդ տեղի համար հանդիպմանը։

Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստների՝

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան «Բանանց»
Դավիթ Ազատյան «Միկա»

Պաշտպաններ

Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Արմեն Միքայելյան «Փյունիկ»
Միքայել Ալեքսանյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Խաչիկ Թոփալյան «Միկա»

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գառնիկ Հովակիմյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Հովհաննես Փանոսյան «Բանանց»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Սամվել Խաչիկյան «Փյունիկ»
Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»
Էդգար Բարսեղյան «Իմպուլս»
Վոլոդյա Բաբայան «Իմպուլս»

Հարձակվողներ

Կարեն Հակոբյան «Բանանց»
Ռաֆայել Դարբինյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Միկա»

Կիսաեզրափակիչ

15.04.12. Վրաստան - Հայաստան

15.04.12 .Ղազախստան - Թուրքիա

17.04.12. Եզրափակիչ եւ 3-րդ տեղի համար հանդիպում

Լուսանկարը՝ ffa.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով