00:01  ,  12 ապրիլի, 2012

«Բորուսիայի» չորրորդ անընդմեջ հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ


Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիային»:

Հաղթական գնդակը խաղի ավարտից 13 րոպե առաջ խփեց Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Հանդիպման վերջնամասում դորտմունդիցիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածը հետ մղեց «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդերֆելերը:

«Բորուսիան» պատմության մեջ առաջին անգամ չորս անընդմեջ հաղթանակ է տանում «Բավարիայի» նկատմամբ:

Առաջնության ավարտից չորս տուր առաջ դորտմունդցիները վեց միավոր գերազանցում է «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն. 30-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 1:0

Լեւանդովսկի, 77

«Նյուրնբերգ» - «Շալկե»՝ 4:1

Բալիչ, 25, Սիմոնս, 37 (11մ.), Դիդավի, 45, 87 – Հոլթբի, 85

«Հանովեր» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0

Դիուֆ, 44, Յա Կոնան, 77

«Բայեր» - «Կայզերսլաուտերն»՝ 3:1

Կիսլինգ, 1, Ռոլֆես, 57, Ռայնհարտց, 69 – Դերշտրոֆ, 42

«Հոֆենհայմ» - «Համբուրգ»՝ 4:0

Վեստերգոգ, 17, Սալիհովիչ, 25 (11մ.), Ջոնսոն, 51, Շիլոկ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում