19:38  ,  11 ապրիլի, 2012

«Բարսելոնան» շրջագայության չի մեկնի

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է ամռանը շրջագայության չմեկնել, հաղորդում է ակումբի կայքը։

Որոշումը պայմանավորված է ծանր մրցաշրջանով. թիմը դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, հիմնական խաղացողները նաեւ մասնակցելու են ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ ընթացիկ մցաշրջանից առաջ «Բարսելոնան» շրջագայության էր մեկնել ԱՄՆ-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում