14:27  ,  11 ապրիլի, 2012

Դեմպսին «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

Լոնդոնի «Արսենալն» ընթացիկ մրցաշրջանի վերջում կփորձի ձեռք բերել ԱՄՆ-ի հավաքականի եւ «Ֆուլհեմի» կիսապաշտպան Կլին Դեմպսիին։

29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ամերիկացին լոնդոնյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է, գրում է Daily Mail-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմպսին 22 գոլ է խփել «Ֆուլհեմի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում