10:00  ,  11 ապրիլի, 2012

Ինյեստա. Չեմպիոնական տիտղոսը կարող է բաժին չհասնել «Ռեալին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` «Խետաֆեի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ չեմպիոնական տիտղոսը կարող է բաժին չհասնել «Ռեալին»:

«Այս հաղթանակը թույլ տվեց գիտակցել, որ մենք կարող ենք դառնալ չեմպիոն: Նրանց առավելությունը ցնդեց: Մեկ միավորը մեծ տարբերություն չի, առավել եւս, որ առջեւում «Աթլետիկոյի» հետ հանդիպումն է: Այժմ ամեն ինչ փոխվեց: Մենք կպայքարենք յուրաքանչյուր խաղում երեք միավոր նվաճելու համար», - Ինյեստայի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում