09:58  ,  11 ապրիլի, 2012

Գվարդիոլան. Հաղթանակը նվիրում ենք Աբիդալին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի չափազանցնում Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակի նշանակությունը, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

«Մենք ընդամենը մեր աշխատանքն ենք կատարել եւ այժմ պետք է կենտրոնանալ «Լեւանտեի» հետ հանդիպման վրա: Մենք շատ գոհ են «Խետաֆեի» հետ խաղից եւ հաղթանակը նվիրում ենք Էրիկ Աբիդալին: Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն նրա առողջության համար: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա մենք խաղացինք այնպես, ինչպես խաղացել էինք այս մրցակցի հետ նաեւ առաջին խաղում, պարզապես այն ժամանակ մեզ չբավարարեց դիպուկությունը»,- հայտարարել է Գվարդիոլան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում