00:51  ,  11 ապրիլի, 2012

«Բարսելոնան» մեկ միավոր է զիջում «Ռեալին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնություն 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը:

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Մեկական անգամ աչքի ընկան իսպանացի Պեդրո Ռոդրիգեսն ու արգենտինացի Լիոնել Մեսին: Պրիմերայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին իր գոլերի քանակը հասցրեց 39-ի՝ երկու գոլով գերազանցելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Բարսելոնան» ընդամենը մեկ միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեալին»: Արքայական ակումբն ապրիլի 11-ին մադրիդյան դերբիի շրջանակում ուժերը կչափի «Աթլետիկոյի» հետ:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 4:0

Սանչես, 13, 73, Մեսի, 44, Պեդրո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում