00:05  ,  11 ապրիլի, 2012

Կատալոնացիները միավոր չտարան Պամպլոնայից

Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում Պամպլոնայի «Օսասունան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան: 

«Ռեալ Սոսյեդադը» Սան Սեբաստյանում ոչ ոքի խաղաց «Բետիսի» հետ՝ 1:1:

Խաղի 56-րդ րեպեին Մեքսիկայի հավաքականի հարձակվող Կարլոս Վելան առաջ մղեց բասկերին, սակայն 70-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ռուբեն Կաստրոն խփեց «Բետիսի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Օսասունա» - «Էսպանյոլ»՝ 2:0

Ռաուլ Գարսիա, 53, 68

Հեռացում՝ Կոուտինյո, 54 («Էսպանյոլ»)

«Ռեալ Սոսյեդադ» - «Բետիս»՝ 1:1

Կարլոս Վելա, 56 – Ռոբեն Կաստրո, 70


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում