17:18  ,  6 ապրիլի, 2012

Յամանակա. Դարչինյանի ունքը պատռելուց հետո հասկացա, որ նա չի կարող հաղթել

WBC վարկածով թեթեւագույն քաշային կարգի չեմպիոն Շինսուկե Յամանական Վիկ Դարչինյանի հետ մենամարտում պահպանեց չեմպիոնական գոտին։ Տոկիոյում կայացած 12 ռաունդանոց մարտից հետո 29-ամյա ճապոնացի բռնցքամարտիկը կիսվել է տպավորություններով։

«Մինչեւ մենամարտը ես տակտիկա էին մշակել, եւ հանդես եկա այդ մարտավարությամբ։ Իմ հարվածները հասան իրենց նպատակին։ Ես գիտեի, որ Դարչինյանը չի կարող ամբողջ մենամարտի ընթացքում ագրեսիվ գործողություններով աչքի ընկնել։

5-րդ ռաունդում ձախ ձեռքի հարվածով Դարչինյանի ունքը պատռելուց հետո հասկացա, որ նա չի կարող հաղթել այս մենամարտում։ 12-րդ ռաունդում ես գրեթե նոկուտի ենթարկեցի նրան։ Վիկի տակտիկան դավաճանեց իրեն։ Նա չէր սպասում, որ ես այսքան դիմացկուն եմ եւ կարող եմ հաղթել։ Դարչինյանը լավ չէր ուսումնասիրել իմ մարտավարությունը։ 2011-ին ես նմանատիպ չեմպիոնական մենամարտ անցկացրեցի՝ հաղթելով մեքսիկացի Կրիստիան Էսկիվելին»,- Յամանակայի խոսքը մեջբերում է Yahoo sports-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով