10:19  ,  6 ապրիլի, 2012

Վիկ Դարչինյան. Ես կբռնցքամարտեմ մինչեւ 50 տարեկան

36-ամյա Վիկ Դարչինյանը Տոկոյում հայտարարել է, որ պատրաստ է բռնցքամարտել մինչեւ 50 տարեկան:

«Քանի դեռ իմ մեջ կրակ կա` ես կմենամարտեմ: Ես բռնցքամարտի ուժեղ քաղց ունեմ: Ես ունեմ ռինգ դուրս գալու եւ միայն հաղթանակ տանելու հսկայական ցանկություն:

Քանի դեռ այդ ցանկությունը կա իմ մեջ` ես կբռնցքամարտեմ: Հավատացեք ինձ` այդ ցանկությունը կլինի առնվազն մինչեւ 50 տարեկան:

Եթե ես մրցակիցների ընտրեմ թույլ բռնցքամարտիկների մեջ, որպեսզի պարզապես հաղթեմ, ապա ես հենց հիմա կհեռանամ ռինգից:

Իսկական մարտիկը պետք է պայքարի ուժեղագույնի հետ, որպեսզի մյուսներին եւ առաջին հերթին ինքն իրեն ապացուցի, որ արժանի է աշխարհի ուժեղագույնի տիտղոսին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Ապրիլի 6-ին Ճապոնիայի մայրաքաղաքում 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով