Ես հիանալի եմ ինձ զգում Տոկոյում, մենամարտի կազմակերպիչները ստեղծել են լիարժեք հոգեբանական հարմարավետություն. Ճապոնիայի մայրաքաղաքում հայտարարել է Վիկ Դարչինյանը:
«Ես չէի կարծում, որ այսքան երկրպագուներ ունեմ Ճապոնիայում: Նրանք ինձ դիմավորեցին օդանավակայանում: Մեկն էլ ինքնագրի համար իմ լուսանկարով վեց ամսագիր ներկայացրեց: Այստեղ իսկապես հարգում են մարտիկներին: Շնորհակալություն»,- ասել է Դարչինյանը Շինսուկե Յամանակայի հետ մենամարտի նախօրեին:
«Ես եկել եմ հաղթելու համար: Ես Յամանակային նոկաուտի կենթարկեմ: Ես միշտ ռինգ եմ դուրս գալիս հաղթելու մտքով, այլապես մենամարտելն անիմաստ է», - Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Ապրիլի 6-ին 36-ամյա Դարչինյանը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կփորձի խլել 29-ամյա Շինսուկե Յամանակայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի