Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կծել է «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը, գրում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ու «Չելսին» ոչ ոքի խաղացին «Էնֆիլդում»՝ 2:2: Լիվերպուլցիները խաղի վերջին վայրկյաններին պարտությունից խուսափեցին Լուիս Սուարեսի խփած գոլի շնորհիվ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում