«Լիվերպուլն» ու Լոնդոնի «Չելսին» չպարզեցին հաղթողին անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում: Խաղը կայացավ Լիվերպուլում եւ ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց լոնդոնցիների բրազիլացի կիսապաշտպան Օսկարը: Ընդմիջումից հետո «Չելսիի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը խփեց լիվերպուլցիների պատասխան գնդակը, բայց րոպեներ անց Բելգիայի կիսապաշտպան Էդեն Ազարը 11 մետրանոց հարվածով դարձյալ առաջ մղեց «Չելսիին»: Լոնդոնցիներին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, քանի որ ավելացված ժամանակում Լուիս Սուարեսը «Լիվերպուլին» փրկեց պարտությունից:
«Չելսին» 62 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» 51 միավորով 7-րդն է:
Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր
«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 2:2
Դանիել Սթարիջ, 52, Լուիս Սուարես, 90+6 – Օսկար, 26, Էդեն Ազար, 57 (11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի