14:15  ,  19 ապրիլի, 2013

Վիկ Դարչինյան vs Խավիեր Գալո

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (38-5-1, 27 նոկաուտ) ռինգ կվերադառնա մայիսի 11-ին: Այդ օրը 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի մեքսիկացի Խավիեր Գալոն (18-6-1, 10 նոկաուտ), գրում է fightnews-ը:

Վերջերս Վիկ Դարչինյանը պայմանագիր էր կնքել Top Rank պորոմոուտերական ըներկության հետ: Top Rank-ի նախագահ Թոդ Դեբեֆը նշել է, որ իրենք անհամբերությամբ են սպասում Դարչինյանի մենամարտին:

«Վիկն իր ագրեսիվ տակտիկայի շնորհիվ միշտ դիտարժան մենամարտեր է անցկացնում: Մենք բոլորս սպասում ենք, թե երբ նա կցուցադրի իր աշխատանքը»,- ասել է Թոդ Դեբեֆը:

37-ամյա Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2012-ի սեպտեմբերին՝ միավորներով հաղթելով Օրլանդո դե Վալեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով