13:15  ,  31 հունվարի, 2013

Sport.es. «Ռեալի» ֆանատները վիրավորել են Մեսիին ու Ալվեսին՝ կրակայրիչով հարվածելով Պիկեին

Հունվարի 30-ին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած «Ռեալ» - «Բարսելոնա» (1:1) խաղից հետո կատալոնական Sport.es-ն իր ընթերցողների ուշադրությունը սեւեռել է 3 տհաճ միջադեպերի վրա: Կատալոնական կայքի համաձայն՝ «Ռեալի» երկրպագուներն աչքի են ընկել ոչ մարզական վարքով:

«Ինչպես միշտ, «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հասցեին հնչել են ռասիաստական բնույթի վիրավորանքներ: Բացի այդ, Արքայական ակումբի ֆանատները վանկարկել են «Աննորմալ Մեսի»: Այդ արտահայտությունը «Ռեալի» երկրպագուների կողմից հնչում է ոչ միայն «Էլ կլասիկոների» ժամանակ: Եվ վերջում, Ռոնալդուի հարվածը փակելուց հետո Պիկեին հարվածել են կրակայրիչով: Այդ փաստը խաղի գլխավոր մրցավար Կլոս Գոմեսը նշել է հանդիպման արձանագրությունում: Մրցավարը նաեւ նկատել է, որ ֆուտբոլիստներին հաճախ էին փորձում խանգարել լազերային լույսերի միջոցով»,- գրում է կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով