13:15 31 հունվարի, 2013Հունվարի 30-ին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած «Ռեալ» - «Բարսելոնա» (1:1) խաղից հետո կատալոնական Sport.es-ն իր ընթերցողների ուշադրությունը սեւեռել է 3 տհաճ միջադեպերի վրա: Կատալոնական կայքի համաձայն՝ «Ռեալի» երկրպագուներն աչքի են ընկել ոչ մարզական վարքով:
«Ինչպես միշտ, «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հասցեին հնչել են ռասիաստական բնույթի վիրավորանքներ: Բացի այդ, Արքայական ակումբի ֆանատները վանկարկել են «Աննորմալ Մեսի»: Այդ արտահայտությունը «Ռեալի» երկրպագուների կողմից հնչում է ոչ միայն «Էլ կլասիկոների» ժամանակ: Եվ վերջում, Ռոնալդուի հարվածը փակելուց հետո Պիկեին հարվածել են կրակայրիչով: Այդ փաստը խաղի գլխավոր մրցավար Կլոս Գոմեսը նշել է հանդիպման արձանագրությունում: Մրցավարը նաեւ նկատել է, որ ֆուտբոլիստներին հաճախ էին փորձում խանգարել լազերային լույսերի միջոցով»,- գրում է կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.