12:35  +04,  28 դեկտեմբերի, 2012

Ժորա Հովհաննիսյանը՝ Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոնական

Տաշքենդի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը ճանաչվել է ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնության 2012թ․ լավագույն լեգեոնական, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ուզբեկստանի ավարտված առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է, ով Ժորա Հովհաննիսյանի հայրն է: Այս տարի «Լոկոմոտիվը» 49 միավոր զբաղեցրեց երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: