12:35 28 դեկտեմբերի, 2012Տաշքենդի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը ճանաչվել է ֆուտբոլի Ուզբեկստանի առաջնության 2012թ․ լավագույն լեգեոնական, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ուզբեկստանի ավարտված առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է, ով Ժորա Հովհաննիսյանի հայրն է: Այս տարի «Լոկոմոտիվը» 49 միավոր զբաղեցրեց երրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.