21:54  ,  29 հոկտեմբերի, 2026

Հայաստանի գավաթ․ «Նոան» լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց «Սյունիքին»՝ 4:3 (տեսանյութ)

«Նոան» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Նոան» մրցեց «Սյունիքի» հետ եւ հաղթեց 4:3 հաշվով լրացուցիչ ժամանակում։

Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Վանը», «Միկան», «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը», «Ալաշկերտը» եւ «Արարատ-Արմենիան»։

Հայաստանի գավաթ․ 1/8 եզրափակիչ

 «Նոա» - «Սյունիք»՝ 4:3 (հիմնական ժամանակ՝ 2:2)

Դավիդ Սուալեհե, 80, 100, Հելդեր Ֆերեյրա, 90+1, 11մ, 120+7 - Գոդվին Կալու, 26, Էմանուել Օդինակաչի, 38, Պերճ Պողիկյան, 106

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news