18:54 31 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Սուրեն Կիրակոսյանը։
26-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար հեռացվեց բանակայինների կիսապաշտպան Հարություն Մանուկյանը։ Մեկ րոպե անց 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։
Դաշտի տերերի հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան։
«Շիրակը» 14 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն 10-րդ տեղում է՝ 8 միավոր։
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 2:1
Ռաֆիկ Միսակյան, 27, 11մ, Բամբա Մեսամբա, 81 - Սուրեն Կիրակոսյան, 2
Հեռացում՝ Հարություն Մանուկյան (ԲԿՄԱ), 26
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.